«Starnet» ընկերությունը գործունեություն ծավալելու արտոնագիր ստացել է 2018 թվականին: Գործունեությունը սկսելով՝ ընկերությունն իր առջև նպատակ է դրել հստակ ժամանակահատվածում ապահովել կայուն ցանց Վանաձորում: Առաջին բազային կայանը տեղադրվել է Տարոն-4 թաղամասում: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ոչ միայն ցանցը, այլև բաժանորդներին տրամադրվող ծառայությունների բազմազանությունն ու կազմակերպչական կառուցվածքը: Կազմակերպության երկարաժամկետ ծրագրերի հիմքում ընկած է բաժանորդներին ընձեռնվող հնարավորությունների և մատուցվող ծառայությունների տեսակների ավելացումը:
Աշխատանքներ են տարվում ցանցում կայուն որակ ապահովելու և մարդկային ռեսուրսների ներգրավման ակտիվ քաղաքականության մշակման ուղղությամբ: Ցանցը կառուցված է վերջին Gpon տեխնոլոգիայով,որն էլ հանդիսանում է ցանցի կայունության և որակի ապահովման երաշխավորը: Ցանցը կառուցված է FTTH (Fiber to the home) տոպոլոգիայով,որի առավելություններն են տարատեսակ կապի խափանումների բացառումը:
Համակցումը կատարվում է օպտիկամանրաթելային կապուղին անմիջապես բնակարական հասցնելով,բացառելով կապի կորուստները բաժանորդին հասցնելու ճանապարհին:
«Starnet» ընկերությունը չի առաջնորդվում միայն կատարված ծախսերը վերադարձնելու սկիզբունքով, մեզ համար հավասարապես կարևոր սկզբմունք է շուկայում բացառապես հայկական կապի գաղափարը,որի հիմքում դրված են ընկերությունում ներգրավվող աշխատակիցների խիստ մասնագիտական տվյալները, որն էլ ապահովելու է ընկերության՝ որակյալ և մատչելի կապի մատուցումը Վանաձորում:
https://mobirise.com best website software